Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ֆալկաո անունով «արգելված պտուղը»

Ֆալկաո անունով «արգելված պտուղը»
15.10.2012 | 20:02

Յոթ պաշտոնական խաղ, տասնմեկ խփած գոլ` այսպիսին է ընթացիկ մրցաշրջանում քսանվեցամյա կոլումբիացի Ռադամել Ֆալկաոյի ցուցանիշը: Ուշադրություն դարձրեք այն կազմած հատկապես երկու բաղադրիչներին` սուպերգավաթի պայքարում երեք գոլ «Չելսիի» դարպասին, իսկ հավաքականի կազմում չորս գոլ երեք խաղում: Տպավորիչ է, չէ՞, Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում հանդես եկող հարձակվողի արդյունքը, որին շատերը շտապում են «տեղափոխել» Մադրիդի «Ռեալ»: Սակայն ցանկությունը մի բան է, իրականությունը` մի այլ բան: Ըստ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի, մադրիդյան երկու ակումբների միջև գոյություն ունի «չհարձակման պակտ», ինչը կոլումբիացի հարձակվողին, ում, ի դեպ, ֆուտբոլային աշխարհի մեկ այլ հեղինակություն` Պեպ Գվարդիոլան, դեռևս ընթացիկ փետրվարին անվանել է աշխարհի լավագույն հարձակվող, դարձնում է «արգելված պտուղ»: Ասել է թե, հակառակ ցանկություններին, ֆուտբոլիստն անհասանելի է մնում արքայական ակումբի համար և նրան, ինչպես արեգակին, պիտի հեռվից նայել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ